Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը

2 րոպեի ընթերցում

Դուբայից Թել Ավիվ իրականացվող Flydubai-ի չվերթի ընթացքում երկրորդ օդաչուի կողմից օդանավի հրամանատարի վրա հարձակումը ահաբեկչական գործողության փորձ էր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով WAM գործակալությունը, այդ մասին հայտնել է ԱՄԷ-ի գլխավոր դատախազ Համադ Սեյֆ ալ Շամսին։

Հարձակումն իրականացրած տղամարդը Օմանի քաղաքացի Համարդ ալ-Համամին է, որը բնակվում էր ԱՄԷ-ում։ Օդաչուի ինքնությունը հաստատել է իսրայելցի պաշտոնյան։ Նա խորապես կրոնական հայացքներ ունեցող և կանանց նկատմամբ ատելությամբ ու խտրական վերաբերմունքով աչքի ընկնող անձ է եղել։

2024 թվականին Համարդ ալ-Համամին,որպես օդաչուի օգնականի պրակտիկանտ, աշխատել է «Oman Air»-ում, սակայն նրան հեռացրել են թռիչքներից, երբ նրա մոտ հայտնաբերվել են ծայրահեղական բնույթի նյութեր։ Այնուամենայնիվ, նրան թույլատրել են աշխատանքը շարունակել վարչական պաշտոնում։

«Oman Air»-ում աշխատելուց հետո կասկածյալն աշխատել է «Royal Air Maroc»-ում, իսկ ութ ամիս առաջ միացել էր «Flydubai»-ին։ Անհասկանալի է, թե ինչու է նրան թույլատրվել թռիչքներ իրականացնել, կամ ինչպես է նա հայտնվել Իսրայել ուղղվող չվերթում՝ որպես օդաչուի օգնական։ Կասկածյալը համագործակցում է քննության հետ․ նա հայտնել է, որ մտադիր է եղել ինքնաթիռը վթարի ենթարկել Իսրայելում։

Հայերեն Русский

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին

Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին հոկտեմբերի 4-ին կկատարվեն պայթեցման աշխատանքներ

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին

Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը

Ֆուտբոլիստ Արտյոմ Բանդիկյանը կբացակայի մոտ 3 շաբաթ

Ռեակտիվ շարժիչով ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպր գետի վրայով անցնող կամրջին․ երթևեկությունը կաթվածահար է

Սեուտայում լարվածությունը մեծացել է. երկու երիտասարդ միգրանտ վիրավորվել է, լողափը վարակված է բակտերիաներով

Անահիտ Մանասյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՄԱԳԱՏԷ-ն տեղեկություն է ստացել ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա մի շարք հարձակումների մասին