2 րոպեի ընթերցում
Իրանը Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) համարում է տարածաշրջանային համագործակցության զարգացման համար ամենակարևոր հարթակներից մեկը, որն ունակ է բացահայտելու գործընկեր երկրների մեծ ներուժը՝ հանուն նրանց համատեղ զարգացման։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին ասված է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամադ Ռեզա Արեֆի ողջույնի խոսքում՝ ուղղված ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցներին։
«Իրանը ԵԱՏՄ-ն դիտարկում է որպես տարածաշրջանային համագործակցության զարգացման կարևորագույն հարթակներից մեկը.... Մեր պատասխանատվությունն այն է, որ ներուժը վերածենք առևտրի, ներդրումների և համատեղ զարգացման», - նշել է Արեֆը. նրա ուղերձն ընթերցել է Բելառուսում Իրանի դեսպան Մոհսեն Օմիդզամանին։
Առաջին փոխնախագահը նշել է, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև 2025 թ. մայիսից գործող Ազատ առևտրի շուրջ համաձայնագիրը հանրապետությանն է տրամադրել զարգացման նոր միջոցներ։ Իրանը պատրաստ է լինել ԵԱՏՄ-ի «ակտիվ, հուսալի և երկարաժամկետ գործընկերն» առևտրի ոլորտում։
Արեֆի խոսքով՝ կողմերը պետք է կենտրոնանան նաև համատեղ նախագծերի վրա էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում։ Իրանն իր ենթակառուցվածքների և աշխարհագրական դիրքի շնորհիվ կարող է հանդես գալ առանցքային տարանցիկ օղակներինց մեկը եվրասիական առևտրի համար, ընդգծել է հանրապետության առաջին փոխնախագահը: