Իրան

Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի խուսափել և չի խուսափի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից

1 րոպեի ընթերցում

Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի խուսափել և չի խուսափի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից

Իրանը երբեք չի խուսափել և մտադիր չէ հետագայում էլ   խուսափել Միացյալ Նահանգների հետ երկխոսությունից՝ չնայած նրա  կողմից համաձայությունների խախտմանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ պաշտպանելով բանակցությունների և դիվանագիտական գործընթացի ուղեգիծը։

«Մենք, պահպանելով արժանապատվությունն ու պատիվը, պաշտպանում ենք մեր հասարակության իրավունքները և երբեք չենք խուսափել ու չենք խուսափի երկխոսությունից, թեև ԱՄՆ-ն, չնայած համաձայնագրի ստորագրմանը, երեք անգամ մեր երկիրը դարձրել է իր հարձակումների թիրախ», - մեջբերել է Փեզեշքիանի խոսքը նրա մամուլի ծառայությունը։

Իրանի նախագահի խոսքով՝ Արևմուտքում ակնկալում էին, որ ստեղծված պայմաններում Թեհրանը չի կարողանա կառավարել պետությունը։

«Հակառակորդները կարծում էին, թե Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի, քաղաքացիների, հրամանատարների և գիտնականների մահից հետո երկիրը կկործանվի, սակայն մեր ազգային միասնությունն ու ներքին համախմբվածությունը միայն ամրապնդվեցին», - նշել է նախագահը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում