Իրան

Թրամփը կարող է ընտրություններից հետո մեծացնել Իրանին հասցվող հարվածների ինտենսիվությունը

1 րոպեի ընթերցում

Թրամփը կարող է ընտրություններից հետո մեծացնել Իրանին հասցվող հարվածների ինտենսիվությունը

ԱՄՆ-ն կարող է մեծացնել Իրանին հասցվող հարվածների ինտենսիվությունը Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների անցկացումից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Time հանդեսին տված հարցազրույցում։

«Հնարավոր է», – ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ինքը պատրաստվում է ուժեղացնել Իրանի դեմ հարվածներն ընտրություններից հետո։

Լրագրողի հստակեցնող հարցին՝ արդյոք այդ հնարավորությունը դիտարկվում է, Թրամփը պատասխանել է, որ ԱՄՆ-ն մեծ քանակությամբ զենք ունի, վերջին վեց ամսվա ընթացքում համալրել է զինամթերքի պաշարները և հիմա «հրաշալի վիճակում» է գտնվում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում