ՀՀ կառավարությունը հաստատել է 32,7 կմ ճանապարհի աշխատանքների ֆինանսավորման որոշումը

2 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 1-ի նիստում հաստատել է 2026 թվականի պետական բյուջեում փոփոխություններ կատարելու որոշումը՝ ճանապարհաշինական աշխատանքների ֆինանսավորումն ապահովելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հավաստմամբ՝ խոսքը ընդհանուր 32,7 կմ ճանապարհի մասին է։

Նախարարը նիստում հայտնել է, որ աշխատանքներին նախատեսվում է ուղղել 4 մլրդ 69 մլն դրամ։ Նրա ներկայացմամբ՝ ընդգրկված հատվածներից 3,5 կմ-ը միջպետական, 9,6 կմ-ը հանրապետական, իսկ 19,6 կմ-ը մարզային և տեղական նշանակության ճանապարհներ են։ Վերջիններիս զգալի մասը տանում է դեպի դպրոցներ։

Հաստատված որոշմամբ ֆինանսավորում է նախատեսվում ճանապարհների հիմնանորոգման և վերակառուցման, նախագծման, փորձաքննության, տեխնիկական ու հեղինակային հսկողության համար։ Աշխատանքներն ընդգրկում են, մասնավորապես, Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի փլուզված հատվածը, Սպիտակ-Գյումրի ճանապարհի մի հատվածը, ինչպես նաև Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար, Ջրաշեն-Նուբարաշեն, Գավառ-Նորատուս և Մեծ Մասրիկ-Կախակն ուղղությունների հատվածները։

Խուդաթյանը հայտնել է նաև, որ Ենոքավան-Կարմիրգյուղ ուղղությամբ շուրջ 66 կմ ճանապարհի հիմնանորոգման պայմանագրի արժեքը 14,7 մլրդ դրամ է։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է մինչև 2028 թվականի վերջ։

Հայերեն English Русский

ԱՄԷ գլխավոր դատախազը հանձնարարել է հետաքննություն սկսել flydubai-ի միջադեպի հետ կապված

Հեգսեթն ԱՄՆ որոշ լրատվամիջոցների մեղադրել է պետական ​​դավաճանության մեջ

Հայաստանի կառավարությունը Ռուսաստանից ներկրվող գազի սակագնի թանկացման ազդակ չի ստացել

Խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը պետք է լինեն Կառավարության առաջնահերթություններից. Փաշինյան

Ինչո՞ւ է դադարեցվում սոցփաթեթի ծրագիրը. մանրամասնում է նախարար Թորոսյանը

Վարչապետը Երևանում բնակարանների թանկացման մեջ տեսնում է մարզերի զարգացման հնարավորություն

Վանաձորի և Իջևանի մարզադաշտերը նախատեսվում է պատրաստ ունենալ մինչև 2028 թվականի ավարտը

Գրոսին կարևորել է Ուկրաինայի հարցով Պուտին-Թրամփ շփումները

Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «թաղման նպաստի» տրամադրման կարգում . գումարը կուղղվի կենսաթոշակների բարձրացմանը

Տեղի ունեցավ Հայաստանում ֆրանսիական համալսարանի «Միսաք Մանուշյան» անունը կրող շրջանավարտների ավարտական միջոցառումը