ԱՄՆ-ն 125 նավ է վերաուղղորդել Իրանի ծովային շրջափակումը վերսկսելուց հետո

1 րոպեի ընթերցում

Հուլիսի կեսերից՝ Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը վերսկսելու պահից ի վեր ամերիկացի զինվորականները վերաուղղորդել են 125 առևտրային նավ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին սեպտեմբերի 30-ին հաղորդել է ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«Սեպտեմբերի 30-ի դրությամբ CENTCOM-ի ուժերը վերաուղղորդել են 125 առևտրային նավ՝ ապահովելով շրջափակման խիստ պահպանումը», - ասվում է հրամանատարության՝ X սոցիալական ցանցում արված հրապարակման մեջ։

ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմն սկսել են փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում էր անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Սակայն լույս հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ն վերսկսեց Իրանի դեմ լայնածավալ հարվածները՝ նրան մեղադրելով Հորմուզի նեղուցին վերաբերող մասով ձեռք բերված պայմանավորվածությունների պայմանները խախտելու մեջ։ Մինչև հակամարտության սկսվելը նեղուցով անցնում էր նավթային առևտրի համաշխարհային ծավալների մոտավորապես 25%-ը և հեղուկացված բնական գազի շուրջ 20%-ը։

Հայերեն Русский

ՆԳ փոխնախարարի մասնակցությամբ քննարկվել են աղետների ռիսկի կառավարման հարցեր

Էջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի շինաշխատանքները կմեկնարկեն գարնանը

Ճապոնիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպանի հետ

Արեգ Քոչինյանի խոսքով՝ հայ և ադրբեջանցի հասարակությունների երկխոսությունը միտված է խաղաղ ապագայի ձևավորմանը.

Հայ-ադրբեջանական երկխոսության շարունակությունն ինքնին ձեռքբերում է. Ֆարհադ Մամեդով

Ադրբեջան նախատեսվող այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների հարցերը. Ալեն Սիմոնյան

Հայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական և ադրբեջանական կողմերի համակարգողների ճեպազրույցը

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների հետ հանդիպումից հետո

Նոյեմբերի 27-ի միջոցառումների անոնս