Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

1 րոպեի ընթերցում

Իսրայելը մտադիր չէ դադարեցնել ԱՄԷ-ի Flydubai ավիաընկերության չվերթներն իր երկիր՝ չնայած այդ ընկերության օդանավերից մեկում սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած արտակարգ դեպքին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իսրայելական YNet լրատվական պորտալը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյայի։

«Իսրայելը չի ​​պատրաստվում դադարեցնել Flydubai ավիաընկերության չվերթները։ Մենք վստահում ենք Արաբական Միացյալ Էմիրություններին»,- կայքի լրագրողին հայտնել է պատկան կառույցի պաշտոնյաներից մեկը։

Ավելի վաղ այս լրատվամիջոցը հայտնել էր, որ Իսրայելի տրանսպորտի նախարար Միրի Ռեգևը վարչապետ Բենյամին Նեթանյահուից պահանջել էր դադարեցնել Flydubai-ի չվերթները՝ մինչև չորեքշաբթի օրը ընկերության ինքնաթիռներից մեկում տեղի ունեցած միջադեպի բոլոր մանրամասները պարզելը։

Դուբայից Թել Ավիվ ուղևորվող Flydubai ընկերության ինքնաթիռը սեպտեմբերի 30-ին արձակելով արտակարգ իրավիճակի ազդանշան՝ որոշ ժամանակ անց վայրէջք էր կատարել Սաուդյան Արաբիայում։ Ավիաընկերությունում արդեն հաստատել են, որ թռիչքի ընթացքում օդաչուների միջև կռիվ է ծագել։ Լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ օդաչուներից մեկը դանակով վիրավորել է մյուսին և փորձել է կործանել ինքնաթիռը։

 

 

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով