Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ

2 րոպեի ընթերցում

Կոտայքի մարզի դատախազության միջնորդագրի հիման վրա՝ Նոր Հաճն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 93 միլիոն 700 հազար դրամ շուկայական արժեքով 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Կոտայքի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Նոր Հաճըն համայնքի Նոր Արտամետ բնակավայրում գտնվող շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի օտարման աճուրդը կազմակերպվել և անցկացվել է «Հրապարակային սակարկությունների» մասին օրենքով սահմանված կարգի խախտմամբ, ինչի արդյունքում հողամասը դուրս է եկել համայնքի հաշվեկշռից և դրա նկատմամբ գրանցվել է ֆիզիկական անձի սեփականության իրավունքը:

Կոտայքի մարզի դատախազությունը, հաշվի առնելով, որ հողամասի օտարման աճուրդում Մ.Մ.-ի կողմից հաղթող ճանաչվելը տեղի է ունեցել օրենքի էական խախտմամբ, Նոր Հաճըն համայնքի ղեկավարին միջնորդագիր է ներկայացրել՝ հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը վերականգնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով։

Միջնորդագրի հիման վրա՝ 2026 թվականի սեպտեմբերի 11-ին Կադաստրի կոմիտեում կատարված պետական գրանցման արդյունքում՝ Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել շուրջ 93 միլիոն 700 հազար դրամ շուկայական արժեքով շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ։

Հայերեն

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

ԵՄ հանձնակատարը կայցելի Քիշնև՝ քննարկելու «Աճի ծրագիրը» և ԵՄ-ին Մոլդովայի տնտեսական ինտեգրման հարցերը. Moldpres