ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները սեպտեմբերի 30-ին հանդիպել են «Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիայի» ներկայացուցիչների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։

Քննարկվել են անհայտ կորած անձանց առնչվող մի շարք խնդիրներ։

Հանդիպումը գլխավորել է հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը։ Մասնակցել են նաև նախագահի տեղակալ Վաղինակ Վարդանովը և հանձնաժողովի անդամներ Գառնիկ Դավթյանը, Գեղամ Մանուկյանը, Անուշ Միրզոյանն ու Հակոբ Սիմիդյանը։

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը կանոնավոր, թեմատիկ հանդիպումների ձևաչափով և ներկայացված առաջարկությունների հիման վրա ձևավորել առավել առարկայական օրակարգ։

 

Հայերեն English Español فارسی Русский

1990-ականներից ի վեր շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է ավելի քան 60%-ով. ԱՀԿ

Չինաստանը հանձնառու կմնա անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականությանը. Սի Ծինփին

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր և վիրավորներ. թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը

Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով