Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Թուրքիայից ռուսական C-400 համակարգերը բարեկամ երկրներից մեկը տեղափոխելու հարցն օրակարգում է, դրա շուրջ  համապատասխան աշխատանք է տարվում, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Թեման կա օրակարգում, տարվում է համապատասխան աշխատանք, և իրականացվում են համապատասխան շփումներ», - ասել է նա՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք Ռուսաստանը դիտարկում է Թուրքիայից համակարգերը բարեկամ երկրներից մեկը տեղափոխելու հնարավորությունը:

Թուրքիան դիտարկում իր ձեռք բերած ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերը տեղափոխելու կամ վաճառելու հնարավորությունը՝ ԱՄՆ-ի պատժամիջոցներից ազատվելու և F-35 գերժամանակակից կործանիչների ծրագրին կրկին միանալու նպատակով։

Ռուսական համակարգերի գնման պատճառով 2019 թվականին Վաշինգտոնը բացառել էր Անկարային F-35 կործանիչների ծրագրից և պատժամիջոցներ սահմանել թուրքական պաշտպանական ոլորտի նկատմամբ։

Հայերեն Русский Türkçe

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր և վիրավորներ. թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը

Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը

Բացահայտելու մայրաքաղաքի պատմական շերտերը. կանցկացվի «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը