Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Թիմանը քննարկել են ՀՀ կառավարության և ԱՄՀ–ի միջև համագործակցության ընթացքը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ կառավարության և ԱՄՀ–ի միջև ձևավորված սերտ համագործակցությունն ու Հայաստանում համատեղ իրականացվող ծրագրերը։ Այս առումով, Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ԱՄՀ–ի հետ իրականացվող ծրագրերը նպաստում են ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգի արդյունավետ իրականացմանը։

Ալեքսանդր Թիմանն ընդգծել է ՀՀ կառավարության հետ փոխգործակցության արդյունավետությունը և նշել, որ ԱՄՀ–ն ևս շահագրգիռ է համատեղ օրակարգի հետևողական առաջմղման գործում։

Զրուցակիցները քննարկել են ընթացիկ համագործակցությանը և հետագա ծրագրերին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել մակրոտնտեսական զարգացումներին և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններին: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, այդ թվում՝  ենթակառուցվածքային նախագծերի շուրջ։

Հայերեն العربية English Español فارسی Français Русский Türkçe

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլում ԵՄ-ի ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել. ՌԴ ԱԳՆ

Բնակարաններից մինչև ներդրումային նախագծեր․ TOON EXPO-ն համախմբել է ոլորտի առաջատար ընկերություններին

Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը

Հնդկաստանում միկրոավտոբուսի և բեռնատարի դիմահար բախման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ

Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա

Փարաքարի համայնքապետի սպանության գործով դատական նիստի ժամանակ հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել