Եվրահանձնաժողովն ԱՄՆ-ին հայտնել է դիզելային վառելիքի մատակարարումների դադարեցման վատ հետևանքների մասին
1 րոպեի ընթերցում
Եվրամիության պաշտոնյաները լավատես են, որ ԱՄՆ-ն Եվրոպայի նկատմամբ դիզելային վառելիքի մատակարարման արգելք չի սահմանի. ամերիկյան կողմը տեղեկացվել է դրա վատ հետևանքների մասին։ Այս մասին հայտարարել է ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Դան Յորգենսենը՝ ժամանելով Դուբլին՝ ԵՄ էներգետիկայի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg-ը։
Յորգենսենը հայտել է, որ «հստակ նախազգուշացում» է հղել ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթին, որ նման արգելքը ոչ մեկի շահերից չի բխում։
«Նման դժվարին ժամանակներում մենք պետք է ունենանք էներգակիրների հնարավորինս ազատ հոսք», - ասել է հանձնակատարը՝ պատասխանելով լրագրողների հարցերին ԱՄՆ-ի կողմից դիզելային վառելիքի արտահանման հնարավոր արգելքի մասին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը «լրջորեն մտածում է» դիզելային վառելիքի արտահանման արգելք սահմանելու մասին՝ երկրի ներսում գների աճի պատճառով: