Երուսաղեմում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակվելու կասկածանքով 22-ամյա տղամարդ է ձերբակալվել

1 րոպեի ընթերցում

Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է Երուսաղեմում 9-ամյա հայ քրիստոնյա երեխայի նկատմամբ պղպեղային սփրեյ կիրառելու մեջ կասկածվող 22-ամյա տղամարդու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ The Times of Israel-ը գրում է, որ կասկածյալը Գանեյ Մոդիին բնակավայրի բնակիչ է։

Ոստիկանության հաղորդմամբ՝ նրան սեպտեմբերի 27-ին հայտնաբերել և ձերբակալել են Իսրայելի հյուսիսում, որտեղ նա գտնվել էր նախորդ օրերին, ապա տեղափոխել Երուսաղեմ՝ հարցաքննության։

Ավելի վաղ, իսրայելական Channel 13-ի լրագրող Յոսի Էլին X-ի իր էջում հայտնել էր, որ Վիլյամ անունով տղան հեծանիվ է վարել Երուսաղեմի Մամիլա թաղամասի մոտ՝ ականջակալներով երաժշտություն լսելով։ Լրագրողի փոխանցմամբ՝ մի խումբ երիտասարդներ սպառնալիքներով մոտեցել են երեխային և պահանջել հանել ականջակալները, ինչից հետո նրա ուղղությամբ պղպեղային սփրեյ են ցողել։

Լրագրողը հրապարակել էր նաև կադրեր, որոնցում երեխան շտապօգնության մեքենայում բուժօգնություն է ստանում։ Նա հարձակվողներին ներկայացրել է որպես հրեա ծայրահեղականներ։

Լրագրողի տեղեկություններով՝ սա երեխայի նկատմամբ երկրորդ հարձակումն է։ Առաջին դեպքի ժամանակ Վիլյամի հետ եղել է հայրը և պաշտպանել նրան, իսկ այս անգամ երեխան միայնակ է եղել։

Հայերեն العربية English Español Русский

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-13/11/26

Ասիական ինդեքսներն աճել են - 13/11/26

Հայկ Կոնջորյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերը

Աբովյան համայնքը հայտարարում է հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու մրցույթ

Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ-ում քննարկել է Հայաստանը տարածաշրջանային R&D և ինժեներական կենտրոն դարձնելու հեռանկարը

Թրամփի Խաղաղության խորհուրդը մշակել է Գազայի բնակիչների անվտանգության ապահովման ծրագիր

Ի՞նչ պետք է իմանալ բնակարան գնելուց առաջ. ՄՍՇՊՀ-ն մասնակցում է «Տուն Էքսպո» ցուցահանդեսին

Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի երեք բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարների հետ

Քրեակատարողական համակարգի բարեփոխումների արդյունքը պետք է զգա յուրաքանչյուր ազատությունից զրկված անձ․ ՄԻՊ