SpaceX-ի Starship հրթիռն առաջին անգամ դուրս է եկել Երկրի ուղեծիր

1 րոպեի ընթերցում

Ամերիկյան SpaceX ընկերության Starship հրթիռը սեպտեմբերի 28-ին առաջին անգամ դուրս է եկել Երկրի ուղեծիր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դա տեղի է ունեցել Տեխասի «Սթարբեյս» կայանից իրականացված 14-րդ փորձնական թռիչքի ժամանակ։

Նախորդ 13 փորձնական թռիչքների ժամանակ Starship-ը ուղեծիր չէր հասել։

SpaceX-ի առաքելության ծրագրով նախատեսված է ուղեծիր հասցնել 26 Starlink V3 արբանյակ և Starship-ով վեց անգամ պտտվել Երկրի շուրջ։

Հայերեն English Русский