Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը Ռուբիոյի հետ բանակցելու նպատակով ժամանել է Վաշինգտոն
1 րոպեի ընթերցում
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանը սեպտեմբերի 28-ին ժամանել է Վաշինգտոն, որտեղ բանակցություններ կանցկացնի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի պետական լրատվական գործակալությունը։
Գործակալության փոխանցմամբ՝ կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները։
Այս ամիս Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ բին Սալմանը ԱՄՆ-ից ռազմական օգնություն էր խնդրել Իրանի աջակցությունը վայելող հութիների դեմ պայքարում։ Reuters-ին աղբյուրները հայտնել էին, որ Վաշինգտոնը հրաժարվել էր հարվածներ հասցնել հութիներին, թեև համաձայնել էր տրամադրել հետախուզական տեղեկատվություն և աջակցություն թիրախների որոշման հարցում։