1 րոպեի ընթերցում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կրեմլի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ զրույցը տեղի է ունեցել սերբական կողմի նախաձեռնությամբ։
Կողմերը քննարկել են ռուս-սերբական ռազմավարական գործընկերությանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ էներգետիկայի, նավթագազային և ատոմային ոլորտներում համագործակցությունը։ Վուչիչը շնորհակալություն է հայտնել ռուսական գազի կայուն մատակարարումները շարունակելու համար՝ դրանք կարևոր համարելով Սերբիայի էներգետիկ անվտանգության տեսանկյունից։
Պուտինն ու Վուչիչը քննարկել են նաև Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումը և Բալկաններում տիրող իրադրությունը։
Նախագահները պայմանավորվել են շարունակել շփումները։