Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

3 րոպեի ընթերցում

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան. տեխնոլոգիական Հայաստանի հիշողության հոլոգրաֆիկ վերստեղծում» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը, որը միավորում է Երվանդ Քոչարի արվեստը, Հայաստանի տեխնոլոգիական անցյալի հիշողությունը և հոլոգրաֆիկ տեխնոլոգիան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը հնարավորություն է տալիս ոչ միայն տեսնել «Կիբեռնետիկայի մուսան» բնօրինակ քանդակի հոլոգրամը, այլև ժամանակակից տեխնոլոգիայի միջոցով վերադառնալ 1970-ականներ և ստեղծագործական միջավայրում տեսնել Քոչարին աշխատանքի պահին։

Փորձառության հիմքում «հոլոգրաֆիկ իրականության» գաղափարն է։ Այցելուն չի կտրվում իրական աշխարհից և չի տեղափոխվում ամբողջությամբ վիրտուալ միջավայր։ Նա շարունակում է տեսնել թանգարանի իրական տարածքը, ցուցանմուշներն ու իր կողքին գտնվող մարդկանց, սակայն իրական տարածության շարունակությունը բացվում է թվային աշխարհում՝ հոլոգրաֆիկ ձևով։

Հոլոգրաֆիկ փորձառության ընթացքում այցելուն տեսնում է Երվանդ Քոչարին իր արվեստանոցում՝ աշխատանքի պահին, հետևում է միջավայրում զարգացող պատմությանը և «Կիբեռնետիկայի մուսայի» ստեղծման շուրջ ձևավորված ժամանակաշրջանին։ Փորձառության կարևոր բաղադրիչներից է նաև Երվանդ Քոչարի իրական ձայնը։ Այցելուն լսում է հենց Մաեստրոյին։

Հոլոգրաֆիկ պատմությունից հետո այցելությունը շարունակվում է Երվանդ Քոչարի թանգարանի սրահում, որտեղ ներկայացված է «Կիբեռնետիկայի մուսան» հոլոգրաֆիկ քանդակը։

Նախագիծն ունի նաև լրացուցիչ թվային փորձառություն, որի ընթացքում այցելուն կարող է ինքնուրույն ընտրել արվեստանոցի տարբեր դիտակետեր և ուսումնասիրել վերականգնված միջավայրը տարբեր տեսանկյուններից։

Հոլոգրաֆիկ փորձառությունը կարող է հարմարեցվել էքսպոների, արտագնա ցուցադրությունների, մշակութային և կրթական հարթակների համար՝ թվային մեծածավալ միջավայրը բացելով համեմատաբար սահմանափակ ֆիզիկական տարածքից։

Երվանդ Քոչարի թանգարանը զարգացնում է «Շարժական թվային թանգարան» նախաձեռնությունը՝ ընդլայնելով Քոչարի արվեստի ներկայացման հնարավորությունները թանգարանի ֆիզիկական սահմաններից դուրս։

Նորարար տեխնոլոգիաների միջոցով Քոչարի ստեղծագործությունը դառնում է շարժական և հասանելի՝ հնարավորություն տալով այն ներկայացնել տարբեր երկրներում ու մշակութային միջավայրերում՝ պահպանելով ստեղծագործության ինքնությունն ու թանգարանային ներկայացման որակը։

Առաջիկայում նախատեսվում է «Կիբեռնետիկայի մուսան» նոր ցուցադրական ձևաչափով ներկայացնել նաև տեղական և միջազգային տարբեր հարթակներում՝ ընդլայնելով Երվանդ Քոչարի արվեստի հասանելիությունն ու ճանաչելիությունը նոր լսարանների համար։

«Կիբեռնետիկայի մուսան. տեխնոլոգիական Հայաստանի հիշողության հոլոգրաֆիկ վերստեղծում» ծրագիրը Երվանդ Քոչարի թանգարանի հետ գործակցությամբ մշակել է «Սևունի» թիմը։

Հայերեն

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին

Վաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի

Այգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է. ԿԳՄՍ-ն պարզաբանում է տարածել