Digitec-ը պետության և մասնավոր ոլորտի միջև համագործակցության վառ դրսևորում է. ՀՀ ԲՏԱԱԲ նախարար

2 րոպեի ընթերցում

Ուրախալի է, որ Digitec 2026 տեխնոլոգիական ցուցահանդեսի օրակարգում ներկայացված է արհեստական բանականության ոլորտի ոչ թե մեկ բաղադրիչը, այլ ողջ սպեկտրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 20-22-ը կայանալիք այդ միջոցառմանը նվիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը: 

«Digitec-ն արտացոլում է այն մոդելը, որը կուզենայինք անցնեին Հայաստանի արհեստական բանականության ոլորտի բոլոր կազմակերպությունները: Այսինքն, համեստ մի գաղափարից ծնված մտահղացումը հասնի մի կարգավիճակի, որտեղ իր ազդեցությունը, նշանակությունը և դերն, անշուշտ, դուրս են գալիս Հայաստանի սահմաններից: Ողջունում ենք և ոգևորված ենք նաև միջոցառման խորագրով (Աշխարհի նոր ԱԲ հանգույցը, - խմբ): Ուրախ ենք նաև, որ Digitec-ի օրակարգում ներկայացված է ԱԲ ոլորտի ոչ թե միայն մեկ բաղադրիչը, այլ, կարծես, ողջ սպեկտրը՝ սկսած հաշվիչ ռեսուրսներից և էներգետիկայից, վերջացրած՝ բարձր հավելյալ արժեքով պրոդուկտների ստեղծմամբ և նախագծմամբ»,- նշեց նա:

Նախարարն ընդգծեց, որ Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի հաջողությունը և զարգացումը պայմանավորված է պետության և մասնավոր ընկերությունների միջև արդյունավետ համագործակցությամբ: Իսկ Digitec-ը, նրա գնահատմամբ, նման փոխհարաբերությունների վառ դրսևորում է:

Նշվեց, որ Digitec 2025-ը գրանցել էր պարզապես հրաշալի արդյունքներ՝ ավելի քան 30 հազար մասնակից, 200-ից ավելի կազմակերպություն՝ շուրջ 30 երկրից:

Հայերեն English Русский