1 րոպեի ընթերցում
ԿԺԴՀ-ի հրթիռաշինության գլխավոր վարչությունը հաջողությամբ փորձարկել է նոր մարտական համակարգ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (ԿԿԼԳ):
Հրապարակման համաձայն՝ փորձարկումն անցկացվել է կիրակի օրը՝ սեպտեմբերի 20-ին. դրա ընթացքին հետևել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։
«Կիմ Չեն Ընն այդ փորձարկումը որակել է պաշտպանական ոլորտում գերժամանակակից տեխնիկական ներուժի անհերքելի ցուցադրություն և զինված ուժերի արդիականացման նկատելի նորացում՝ ընդգծելով, որ դա անհաղթահարելի ուժ է՝ բառի բուն իմաստով», - նշել է ԿԿԼԳ-ն։
Գործակալությունը նշում է, որ փորձարկվել է նորագույն մարտական համակարգ: Դրա հետ մեկտեղ փորձարկված սպառազինության տեսակն ու բնութագրերը չեն հրապարակվում։
Սեպտեմբերի 20-ին Yonhap գործակալությունը, վկայակոչելով Հարավային Կորեայի զինվորական հրամանատարությանը, հաղորդել էր Ճապոնական ծովի ուղղությամբ հյուսիսկորեական հրթիռային արձակումների մասին։