Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

2 րոպեի ընթերցում

Ստամբուլում 61 տարեկանում մահացել է քաղաքական և ռազմական վերլուծաբան, փորձագետ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին X-ի իր էջում գրել է Միջազգային ճգնաժամային խմբի Թուրքիայի և Կիպրոսի հարցերով գրասենյակի տնօրեն Նիգյար Գյոկսելը։

«Նրա բացակայությունն ահռելի դատարկություն կթողնի փոքրիկ այն աշխարհում, որը մենք կիսել ենք ավելի քան երկու տասնամյակ», - գրել է Գյոկսելը։

Ռիչարդ Կիրակոսյանը հոսպիտալացվել էր Ստամբուլում սեպտեմբերի 18-ին։ 

Կիրակոսյանը Ստամբուլ էր մեկնել գործնական հանդիպման մասնակցելու նպատակով, սակայն վերջին շաբաթվա ընթացքում նրա ինքնազգացողությունը վատացել էր։ Նրա մոտ արձանագրվել էր ուղեղային արյունազեղում։

Վերջին երկու օրը Ռիչարդ Կիրակոսյանը գտնվում էր Օքմեյդանիի պրոֆ. դոկտոր Ջեմիլ Թաշչըօղլուի անվան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ 

Ռիչարդ Կիրակոսյանը ծնվել է 1965 թ. հունվարի 8-ին ԱՄՆ Փրովիդենս քաղաքում։ Աշխատել է Ամերիկյան կոնգրեսում, «Ազատություն» ռադիոկայանի Եվրոպական կենտրոնակայանում, Ջեյնս ինֆորմեյշն գրուպում և այլն։ 

2000-ական թթ. սկզբներին տեղափոխվել է Հայաստան։ 2009 թ. փետրվարից մինչև 2011 թ. մարտ ամիսը զբաղեցրել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենի պաշտոնը։ 2011 թ-ի ապրիլից նա ղեկավարել է, իր իսկ կողմից ստեղծված, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը (ՏՀԿ)։ 

 

 

Հայերեն ქართული Русский Türkçe

Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Էր Ռիադի միջազգային օդանավակայանին

Վոլոդիմիր Զելենսկին Մելանյա Թրամփին Օլգա իշխանուհու առաջին աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին հրամանագիր է ստորագրել

10-ամյակին ընդառաջ staff.am-ը գործարկում է կարիերայի առաջին AI օգնականը և պրեմիում բաժանորդագրություն

Միջազգային փորձագիտական խումբն ամփոփել է COP17-ի արդյունքներն ու ներկայացրել համաժողովի 10 կարևոր ձեռքբերումները

Նոյեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Մոլդովան պատրաստվում է միանալ բժշկական տվյալների փոխանակման եվրոպական ցանցին. Moldpres

ՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրը

Աբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբ. Դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել

Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը

Բուլղարիայի 35-րդ անտարկտիկական արշավախմբի մասնակիցների առաջին խումբը կմեկնի սառցե մայրցամաք. BTA