«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

3 րոպեի ընթերցում

Հայ երեխաների համար որակյալ հայալեզու բովանդակություն ստեղծելու և հայկական պատմությունն ու մշակույթը նրանց ժամանակակից ձևաչափով ներկայացնելու նպատակով ստեղծվել է «Վալդակար» նոր անիմացիոն սերիալը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  6-12 տարեկան երեխաների, ինչպես նաև ընտանեկան դիտման համար նախատեսված նախագիծը բաղկացած է 10 էպիզոդից, որի ստեղծման աշխատանքները տևել են շուրջ մեկ տարի, իսկ նախագծի վրա աշխատել է ավելի քան 45 մասնագետ։

Յուրաքանչյուր էպիզոդ նոր պատմություն ու ճանապարհորդություն է, որի ընթացքում Անին, Արամը և Մագիստրոսը հայտնվում են տարբեր ժամանակաշրջաններում, հանդիպում հայկական պատմության, մշակույթի, գիտության ու արվեստի հայտնի դեմքերի և բացահայտում նրանց պատմությունները։

Արևմտահայերեն տարբերակի ստեղծումը հատկապես կարևոր է Սփյուռքի լսարանի համար՝ երեխաներին հնարավորություն տալով ժամանցային բովանդակության միջոցով լսել հայերեն, ճանաչել հայկական պատմություններն ու պահպանել լեզվի և մշակույթի հետ կապը։

Նախագիծը Kinodaran Kids մանկական ուղղության առաջին աշխատանքն է։ Նոր ուղղության նպատակն է Հայաստանում և Սփյուռքում ապրող երեխաների համար ձևավորել ժամանակակից հայալեզու բովանդակության միջավայր, որտեղ ժամանցային պատմությունները միաժամանակ կրթական արժեք կունենան։ Բովանդակության ստեղծման ընթացքում թիմն աշխատել է նաև մանկական հոգեբանների և համապատասխան մասնագետների հետ։

«Վալդակարի» ստեղծման համար մշակվել է արտադրական նոր մոտեցում, որտեղ անիմացիայի ավանդական գործընթացը համադրվել է ժամանակակից տեխնոլոգիական գործիքների հետ։ Արհեստական բանականությունը կիրառվել է պատկերի անիմացման փուլում՝ որպես արտադրական գործիքակազմի մաս։ Այս մոդելը թույլ է տվել օպտիմալացնել անիմացիայի ստեղծման ժամանակն ու ռեսուրսները և հայկական շուկայի պայմաններում իրագործելի դարձնել նման ծավալի նախագիծ։ Միևնույն ժամանակ «Վալդակարը» շուրջ մեկ տարվա ստեղծագործական և արտադրական աշխատանքի արդյունք է։ Նախագծի բյուջեն կազմել է շուրջ 200 հազար ԱՄՆ դոլար։

«Վալդակարի» պատմությունները նախատեսվում է տեղափոխել նաև կրթական միջավայր․ առաջիկայում նախատեսվում են ցուցադրություններ դպրոցներում, հանդիպումներ և քննարկումներ երեխաների հետ։ Այս ձևաչափով նախագիծը նպատակ ունի էկրանից դուրս շարունակել երեխաների ծանոթությունը ներկայացվող պատմությունների, ժամանակաշրջանների և կերպարների հետ։

Սերիալի առաջին էպիզոդները հասանելի են սեպտեմբերի 4-ից, որից հետո յուրաքանչյուր շաբաթ՝ ժամը 12։00-ին, կհրապարակվի մեկ նոր էպիզոդ։

Հայերեն

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը

Ղրղզստանի նախագահն առաջարկել է արգելել էներգետիկ ըմպելիքների արտադրությունն ու ներմուծումը

Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման համար նախատեսվում է առնվազն 14 միլիոն դոլարի ներդրում

«Մեկ առողջություն, մեկ ապագա». պաշտպանելով բնությունը պաշտպանում ենք մարդկանց առողջությունը