Ռուսաստանի ԱԳՆ-ն օրինական թիրախներ է որակել Ուկրաինայում բրիտանական ռազմական օբյեկտները

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է արտգործնախարարություն, որտեղ նրան «վճռական բողոք են հայտնել» Լոնդոնի կողմից Կիևին անօդաչու թռչող սարքերի և սպառազինության այլ համակարգերի մատակարարումների առնչությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության  հաղորդագրության մեջ։

Ըստ գերատեսչության՝ սա միայն հեռացնում է հակամարտության քաղաքական կարգավորման հեռանկարը, և հեռահար հարձակողական զենքերի զանգվածային մատակարարումներով «Լոնդոնն իրեն դնում է Կիևի վարչակարգի արյունալի չարագործությունների հանցակիցը լինելու դրության մեջ»։

Ռուսական կողմը Մեծ Բրիտանիային հայտնել է, որ Ուկրաինայում Լոնդոնի ցանկացած ռազմական օբյեկտ, որն  օգտագործվում է Ռուսաստանին հարվածներ հասցնելու համար, համարվում է օրինական թիրախ։

«Հաստատվել է, որ Ուկրաինայում բրիտանական ցանկացած ռազմական օբյեկտ, որն օգտագործվում է Ռուսաստանի տարածքին հարվածների համար, օրինական թիրախ է։ Ընդգծվել է, որ իրավիճակի հնարավոր հետագա անբարենպաստ զարգացման ամբողջ պատասխանատվությունը կրում է Լոնդոնը», - նշել են ԱԳՆ-ում։

Գերատեսչությունն ընդգծել է, որ Միացյալ Թագավորության վարած քաղաքականությունը հաշվի առնելով՝ ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտ պատասխան գործողություններ՝ ինքնապաշտպանության իրավունքի իրականացման շրջանակներում:

Հայերեն English Русский

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին

Հայաստանի ժողովրդական նկարիչ Յուրի Պետրոսյանի 85-ամյակը նշանավորվեց «Մտորումներ» հետահայաց ցուցադրությամբ

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց չեն ունենա Աբու Դաբիում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին ընդառաջ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները հանդիպել են Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին

Իրանը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան անօդաչու թռչող սարքի խոցման մասին