Հունգարիայում հայտարարել են մինչև 2027 թ. հոկտեմբերը ռուսական գազից հրաժարվելու մտադրության մասին

2 րոպեի ընթերցում

Հունգարիայի նոր կառավարությունը՝ Պետեր Մադյարի գլխավորությամբ, պատրաստ կլինի հրաժարվելու ռուսական գազի օգտագործումից մինչև 2027 թ. հոկտեմբերը՝ այն ժամկետը, որը Եվրոպական միության կողմից սահմանվել է այդ նպատակին հասնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Telex առցանց հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է Հունգարիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Իշտվան Կապիտանը։

Պատասխանելով այն հարցին՝ արդյոք Հունգարիան կարող է դադարեցնել Ռուսաստանից խողովակաշարային գազի մատակարարումները մինչև հաջորդ տարվա հոկտեմբերը, ինչպես դա պահանջում է Բրյուսելը, Կապիտանը հայտնել է, որ ակտիվ բանակցություններ են ընթանում հարևան երկրների, ներառյալ  Ռումինիայի և այն ընկերությունների հետ, որոնք հեղուկացված բնական գազ (ՀԲԳ) են մատակարարում շուկային։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ ենթակառուցվածք, այսինքն՝ անդրսահմանային գազատարներ, նույնպես գոյություն ունեն։

«Այսպիսով, գազի մատակարարումները Հունգարիային, ներկրման երթուղիների գերազանց ենթակառուցվածքի և զանազան աղբյուրների առկայության շնորհիվ, հաջորդ տարվա հոկտեմբերի համար երաշխավորված են։ Եթե իրավիճակը զարգանա այնպես, ինչպես սպասվում է այժմ, Հունգարիայի գազի պահանջները կարող են և կբավարարվեն այլ աղբյուրների հաշվին։ Այնուամենայնիվ, անշուշտ, դեռ պետք է տեսնել՝ կառաջանա արդյոք դրա անհրաժեշտությունը, քանի որ վաղօրոք կանխատեսել իրադարձությունների զարգացումը բարդ է», - ասել է հունգարացի նախարարը:

Հայերեն Русский

Սոչիում ընտրատեղամասերը մեկուկես ժամով փակվել են ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով

ԿԸՀ նախագահը ներկայացրել է քաղաքական ֆինանսավորման ոլորտում առկա օրենսդրական բացը

Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 16 մարդ է զոհվել

Հայաստանի ԿԸՀ նախագահը հերքել է ընտրությունների արդյունքների հաշվարկը կանգնեցնելու մասին պնդումները

Մեկնարկում է «Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոնը

Ֆիլիպինների դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Էդուարդ Աղաջանյանի կարծիքով՝ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը կնպաստի կառավարման համակարգ բարձրակարգ մասնագետների ներգրավմանը

ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակ

Հունգարիայում հայտարարել են մինչև 2027 թ. հոկտեմբերը ռուսական գազից հրաժարվելու մտադրության մասին

Ղալիբաֆը ողջունել է ՄԱԿ-ի ԱԽ-ում Չինաստանի և Ռուսաստանի կողմից վետոյի իրավունքի կիրառումը