ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թվականի պետբյուջեի նախագիծը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2027 թվականի պետական բյուջեի նախագիծն ու հարկաբյուջետային շրջանակը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է 2027–2029 թթ. հիմնական մակրոտնտեսական, հարկաբյուջետային ցուցանիշներն ու շրջանակները։ Մանրամասներ են ներկայացվել ոլորտային ծախսերի, ռազմավարական նշանակություն ունեցող ծախսային ուղղությունների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ Կառավարության առաջնահերթություններին, հարկաբյուջետային քաղաքականության կանխատեսումներին:

2027 թ. պետական բյուջեի նախագծի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: Վարչապետը շեշտել է՝ բյուջեի եկամտային մասը պետական կառավարման համակարգի բոլոր մարմինների աշխատանքի արդյունքն է և ծախսերի արդյունավետությունը կանխորոշում է եկամուտների աճը և տնտեսական ակտիվությունը։ Այդ համատեքստում՝ երկրի ղեկավարը շեշտել է, որ տնտեսական զարգացումը և ստվերի կրճատումը պետք է լինի Կառավարության բոլոր անդամների ուշադրության կենտրոնում։

Հայերեն English Français Русский

Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

Պետք է պայքարենք, որ շինաղբը չհայտնվի աղբամաններում. Տիգրան Ավինյան

Նորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողի համաձայնության անհրաժեշտությունը չկա․ ՄՍՇՊՀ

Ճապոնիան ԱՄՆ-ից պահանջել է խստացնել կարգապահական վերահսկողությունը Օկինավայում տեղակայված ամերիկացի զինվորականների շրջանում

Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ

Նիկոլ Փաշինյանը հայտնել է ԹՐԻՓՓ-ի երթուղին

Կառավարությունը ծրագրում է նոյեմբերին հրապարակել նոր Սահմանադրության նախագիծը

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. 10 անձի մեղադրանք է առաջադրվել

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի հարվածների հետևանքով տուժածների մասին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Լոռիում իրականացվում է 30 շինարարական ծրագիր