Տնտեսություն

Մանկապարտեզի նորոգում, ասֆալտապատում, գազիֆիկացիա. գործադիրը 1 մլրդ 110 մլն դրամ հատկացրեց մարզերում սուբվենցիոն ծրագրերի համար

2 րոպեի ընթերցում

Մանկապարտեզի նորոգում, ասֆալտապատում, գազիֆիկացիա. գործադիրը 1 մլրդ 110 մլն դրամ հատկացրեց մարզերում սուբվենցիոն ծրագրերի համար

ՀՀ կառավարությունը 1 մլրդ 110 մլն դրամ հատկացրեց երկրի 7 մարզում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումը կայացվեց ՀՀ կառավարության սեպտեմբերի 17-ի նիստում:

«Նախագծով առաջարկում ենք համաֆինանսավորել հանրապետության 19 համայնքների թվով 25 ծրագիր, որից 3-ը՝ Արագածոտնի մարզում, 2-ը՝ Արարատի, 9՝ Արմավիրի, 2-ը՝ Գեղարքունիքի, 3-ը՝ Լոռու, 3-ը՝ Շիրակի, 3-ը՝ Տավուշի»,-ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սուբվենցիոն ծրագրերով կվերակառուցվեն մանկապարտեզներ, մի շարք բնակավայրերում կլուծվի խմելու ջրի, գազիֆիկացիայի հարցը, կասֆալտապատվեն նաև տասնյակ կիլոմետր ճանապարհներ: Վարչապետի խոսքով՝ այս ներդրումները նաև մասնավոր ներդրումներն են խթանում, մասնավորապես զբոսաշրջության ոլորտում:

«Այն գյուղերում, որտեղ տասնյակ տարիներով ճանապարհներ չեն եղել, երբ նույնիսկ արդեն տեղեկատվությունը գնում է այս ձևաչափով, որ կառավարությունը մրցույթ է հայտարարել, և մրցույթը հաղթող ունի, այստեղ արդեն սկսվում է հյուրատների կառուցում, այլ մասնավոր նախագծերի իրականացում»,-ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ սա մասնավոր հատված-պետություն հեռակա գործակցության ձևաչափ է, ինչը բավական արդյունավետ է:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում