Գազա քաղաքում շենքի փլուզման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

2 րոպեի ընթերցում

Պաղեստինի քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով՝ Գազա քաղաքի արևմտյան հատվածում ապաստարան հանդիսացող շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, որոնցից հինգը երեխաներ են։ Եվս 14 մարդ վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Տասնյակ մարդիկ անհետ կորած են, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Տեղեկություններ են հաղորդվում, որ սարքավորումների լուրջ պակասի պատճառով աշխատանքները դժվարությամբ են իրականացվում։

Վեցհարկանի շենքը, որտեղ բնակվում էին մոտ 70 տեղահանված պաղեստինցիներ, ավելի վաղ վնասվել էր իսրայելական հրետակոծության հետևանքով։ Սեպտեմբերի 16-ի առավոտյան շենքը փլուզվել է քնած բնակիչների, ինչպես նաև մոտակա վրանների վրա։

Քաղաքացիական պաշտպանության ծառայությունը զգուշացրել է, որ մոտ 2000 խարխուլ և բնակեցված շենքեր փլուզման վտանգի տակ են։

Ըստ Գազայի հատվածի առողջապահության նախարարության  տվյալների՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 73 789-ի, իսկ վիրավորներինը՝ 174 798-ի։ Իսրայելը ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան Գազայից ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժման, որի հետևանքով շուրջ 1200 մարդ զոհվել էր, 250-ը՝ գերեվարվել։

Հայերեն

Բոլիվիան և Պարագվայը սահմանի սահմանագծումն ավարտել են 88 տարվա ընթացքում

Դա չի աջակցում խաղաղության օրակարգին․ Հասմիկ Հակոբյանը՝ Ալիևի վերջին հայտարարության մասին

Թրամփի կարողությունը 2024 թ. ընտրություններից հետո աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes

Կառուցապատման ոլորտում բացահայտվել է ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն

Գերիների հարցը մեր օրակարգում է մշտապես. Վահագն Ալեքսանյան

Եթե պրոֆեսիոնալ ու անսխալ եք նվագում՝ հրաշալի է, բայց դրան համ ու հոտ, համեմունք է հարկավոր. Արսեն Զաքարյան

Արհեստական բանականության հետ կապված մտավախությունները հիմնավորված են, սակայն հարկավոր է վստահել ԱԲ ընկերություններին. OpenAI-ի ղեկավար

Գազա քաղաքում շենքի փլուզման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Հայկ Սարգսյանի հարցը քննարկվել է ՔՊ վարչությունում․ Հասմիկ Հակոբյան

Հրազդանի կիրճում իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ