Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել՝ պահանջելով դադարեցնել Իրանի դեմ պատերազմը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 220 «կողմ», 204 «դեմ» ձայնով երրորդ անգամ քվեարկել է Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու օգտին՝ հաստատելով պատերազմական լիազորությունների վերաբերյալ բանաձև, որը կսահմանափակի նախագահ Դոնալդ Թրամփի հնարավորությունը՝ շարունակելու ռազմական գործողություններն առանց Կոնգրեսի հավանության։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Սեպտեմբերի 15-ի ուշ երեկոյան տեղի ունեցած քվեարկության արդյունքները նման էին ամռանը ձեռնարկված ջանքերին, սակայն այս անգամ հակամարտության ավարտին կողմ քվեարկող բոլոր դեմոկրատներին միացել է նաև մի քանի հանրապետական։ Այս բանաձևերից ոչ մեկը չի հասել նախագահ Թրամփի սեղանին, որտեղ, ամենայն հավանականությամբ, նա վետո կդներ դրանց վրա։

Իրանի դեմ պատերազմը սկսվել է փետրվարի 28-ին և որոշակի ընդմիջումներով շարունակվում է մինչև օրս։ AP-ն նշում է, որ նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների քարոզարշավներում այս հակամարտությունը մեծ տեղ է զբաղեցնում։

Կոնգրեսի բյուջետային վարչությունը սեպտեմբերի 15-ին հայտնել է, որ մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է ավելի քան 38 միլիարդ դոլար. կանխատեսվում է, որ հակամարտության ամսական արժեքը կկազմի 2-3 միլիարդ դոլար՝ կախված մարտական ​​գործողությունների ինտենսիվությունից։ Բյուջետային վարչությունը կանխատեսել է, որ պատերազմի հետևանքով մինչև 2027 թվականը գնաճը կլինի 0,5 տոկոսային կետով ավելի բարձր, քան սպասվում էր։

Հայերեն English Русский

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26

Շախմատի հավաքականների առաջին մրցակիցները հայտնի են

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին օրինագծին