Եվրոպա

Լեհաստանը զորքերով կուժեղացնի Ուկրաինայի հետ սահմանը. ՊՆ

2 րոպեի ընթերցում

Լեհաստանը զորքերով կուժեղացնի Ուկրաինայի հետ սահմանը. ՊՆ

Լեհաստանը զորքերով կուժեղացնի Ուկրաինայի հետ սահմանը, հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշն Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոյի հետ կայացած հանդիպումից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Անհրաժեշտ է ուժեղացնել Սահմանապահ ծառայությունը Ուկրաինայի հետ սահմանի հատվածում։ Սահմանապահ զորքերին աջակցություն կտրամադրեն ինչպես ինժեներական, այնպես էլ օպերատիվ ստորաբաժանումները։ Բանակն ավելի մեծ չափով կաջակցի սահմանապահներին, քան մինչև այժմ եղել է», - ասել է Կոսինյակ-Կամիշը։

Դրա հետ մեկտեղ նա հիշեցրել է Բելառուսի հետ սահմանին սահմանապահներին օգնելու նպատակով զորքեր ուղարկելու մասին և հավելել, որ «միգրացիոն ալիքը, որը դիտվել է 2022-2025 թվականներին, 2026-ից ի վեր այնքան էլ ուժեղ չէ»։

2021 թ. կեսերին լեհ-բելառուսական սահմանին կուտակվել էր ԵՄ երկրներ մուտք գործելու հույս ունեցող մի քանի հազար միգրանտ։ Այդ ժամանակվանից ի վեր անօրինական միգրանտները ամեն ամիս փորձում են մուտք գործել Լեհաստան։ Լեհական իշխանությունները խստացրել են սահմանների պահպանությունը, տեղակայել են զինվորականների և կասեցնում են անօրինական միգրանտների կողմից սահմանը հատելու փորձերը՝ Մինսկին մեղադրելով միգրացիոն ճգնաժամի համար։ Բելառուսը հերքում է այդ բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ Լեհաստանը բռնի կերպով արտաքսում է միգրանտներին իր տարածք և արհեստականորեն սրում փախստականների հետ կապված իրադրությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում