Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և այլք:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արամայիս Ավետիսյանը ներկայացրել է հիմնադրամի զարգացման եռամյա ռազմավարության և ծրագրային հիմնական առաջնահերթությունները։

Քննարկվել են նաև հիմնադրամի 2025 թ. գործունեության ամփոփ հաշվետվությունը և 2027- 2029 թթ. բյուջեն։

Հայերեն English Español Русский