Կոնգոյում էբոլայից մահվան դեպքերի թիվը գերազանցել է 3500-ը

2 րոպեի ընթերցում

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդից մահվան լաբորատոր հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 3500-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կոնգոյի կապի և զանգվածային լրատվամիջոցների նախարարությունը։

Նախորդ օրվա ընթացքում էբոլան խլել է 35 մարդու կյանք, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 3510-ի, նշել է նախարարությունը։ Էբոլայով  հիվանդացածների թիվը կազմում է 7258: Մեկ օրում նրանց թիվն ավելացել է 22-ով։ Մահացության ցուցանիշը կազմում է 48,4%։

Հիվանդանոցներում և բժշկական մեկուսարաններում է գտնվում 903 բուժառու՝ հիվանդության ախտանիշներով։ Էբոլայով ախտահարված անձանց հետ շփումների հսկման մակարդակը հասնում է 78,6%-ի։

Էբոլայի բռնկումն ընդգրկել է երկրի 26 նահանգներից 7-ը։ Իտուրիի նահանգին, որը ներկայիս բռնկման էպիկենտրոնն է, բաժին է ընկնում տենդով հիվանդության հաստատված դեպքերի 78%-ը։

Էբոլայի բռնկումն սկսվել է մայիսի 15-ին՝ ԿԴՀ-ում և Ուգանդայում։ Հիվանդության դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում սա արդեն դարձել է մահացության ցուցանիշով երկրորդ խոշորագույն բռնկումն Աֆրիկայում։ Ուգանդայի իշխանությունները հուլիսի 28-ին հայտարարել են, որ իրենց երկրում էբոլայի բռնկումն ավարտվել է։ Օգոստոսի 25-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատել է Ուգանդայում բռնկման ավարտը։

Էբոլայի ամենախոշոր բռնկումը տեղի է ունեցել 2014–2016 թվականներին Արևմտյան Աֆրիկայում՝ Գվինեայի, Լիբերիայի և Սիեռա Լեոնի տարածքում։ ԱՀԿ-ի տվյալներով՝ հիվանդացածների թիվն այն ժամանակ հասել է 28 600-ի, իսկ մահացածներինը գերազանցել է 11 000-ը։ Էբոլա վիրուսը մարդկանց է փոխանցվում վայրի կենդանիներից։ Էբոլա վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը գրանցվել է 1976 թվականին՝ ներկայիս ԿԴՀ-ի տարածքում։ ԿԴՀ-ում էբոլայի ներկայիս բռնկումը թվով 17-րդն է:

Հայերեն Русский

Զելենսկին արձագանքել է Կիևի և Մոսկվայի միջև էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը

Բյուրեղավանում լավաշի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերի բացակայության պատճառով

Գյումրիում արտահերթ ընտրությունները հրամայական են. Նազելի Բաղդասարյան

Իջևան համայնքին է վերադարձվել Ենոքավան բնակավայրի վարչական շենքում գտնվող՝ 89.1 քմ մակերեսով 2 տարածք

Արաղչին Լիբանանի խորհրդարանի խոսնակի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

«Նոա»-ն սկսել է ապագա մարզադաշտի կառուցման աշխատանքները

QS վարկանիշավորման կազմակերպությունը կաջակցի Հայաստանի բուհերի առաջընթացին. ազդարարվեց համագործակցության մեկնարկը

Կոնգոյում էբոլայից մահվան դեպքերի թիվը գերազանցել է 3500-ը

Հայաստանում որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման

Հայկ Սարգսյանին ՔՊ-ից հեռացնելու հարցը այսօրվա վարչության նիստի օրակարգում չկա. Ալեքսանյան