Հայաստանն ու Իրանը ստորագրել են «Պարզեցված մաքսային միջանցքի» մասին արձանագրություն

4 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով եղել է  Իրանի Իսլամական Հանրապետությունում։

Այցի շրջանակում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդիպել է Իրանի տնտեսական հարցերի և ֆինանսների փոխնախարար, մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիի գլխավորած պատվիրակության հետ։

Հանդիպմանն ընդգծվել են վերջին շրջանում համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը և կարևորել տարբեր հարցերի շուրջ առաջիկայում առավել սերտ համագործակցելու անհրաժեշտությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՊԵԿ-ից հայտնում են, որ քննարկվել են երկու երկրների միջև միջսահմանային առևտրային հոսքերի և հսկողական գործառնությունների դյուրացմանն ուղղված երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր։ Մասնավորապես, կարևորելով նախնական տվյալների կանոնավոր փոխանակումը՝ որպես փոխադարձ առևտրի դյուրացման և անվտանգության ապահովման կաևոր գործիք՝ կողմերը նախանշել են համակարգի հնարավորինս վաղ գործարկման համար անհրաժեշտ քայլերը։ Անդրադարձ է կատարվել նաև կողմերի միջև լիազորված տնտեսական օպերատորների փոխճանաչմանն ուղղված աշխատանքներին ու վերջնական պայմանավորվածության հասնելու քայլերին։

Հանդիպման արդյունքում համաձայնություն է ձեռքբերվել Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման հարցի շուրջ։ Քննարկվել են նաև սահմանային թողունակության ծավալների մշտադիտարկման և այդ ծավալների բարձրացմանն ուղղված մեխանիզմների ներդրման հարցեր։

Այցի շրջանակում ՊԵԿ պատվիրակությունը շրջայց է կատարել նաև Նորդուզի անցման կետում, որտեղ ներկայացվել է ԻԻՀ ձեռքբերումները՝ մաքսային համակարգի թվայնացման շրջանակում ։ Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը նշել է, որ Հայաստանն այսօր վճռականորեն շարժվում է տարածաշրջանային զարգացման, կայունության և փոխկապակցվածության ընդլայնման ճանապարհով։ Նա ընդգծել է, որ տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու և համատեղ բարգավաճման հասնելու լավագույն ուղին փոխադարձ վստահության վրա հիմնված ջանքերի համատեղումն է։

«Այս համատեքստում կարևոր է նաև երկու երկրների՝ որպես տարածաշրջանային կարևոր լոգիստիկ հանգույցների կայացմանը փոխադարձաբար նպաստելու անհրաժեշտությունը։ Այս փոխադարձ զարգացումն ու սերտ համագործակցությունը կարևոր նշանակություն ունեն երկկողմ տնտեսական աճի և տարածաշրջանային կայուն զարգացման համար»,–նշել է Էդուարդ Հակոբյանը։

Հանդիպման ավարտին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության տարածքներով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական տեղեկատվության փոխանակման կազմակերպման («Պարզեցված մաքսային միջանցք») մասին արձանագրությունը, որի  հիմնական նպատակն արտաքին տնտեսական գործունեության օրինապահ մասնակիցների համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումն է և մաքսային հսկողության և ձևակերպումների հետ կապված ընթացակարգերի արագացումը։

Կողմերը ստորագրել են նաև հանդիպման շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին արձանագրություն։

Հայերեն English فارسی Русский Türkçe 中文

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ