Իրանում Ավստրիայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը կանչվել է ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳՆ-ն կանչել է Իսլամական Հանրապետությունում Ավստրիայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին և վճռական բողոք հայտնել այն պատճառով, որ Վիեննան վիզա չի տրամադրել Իրանի փոխնախագահ, ինչպես նաև Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամիին, որը ժամանել էր Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր համաժողովի 70-րդ նստաշրջանին մասնակցելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Նրանք պարտավոր էին միջազգային բոլոր օրենքների համաձայն վիզա տրամադրել իրանական պատվիրակությանը։ Մենք անմիջապես միջոցներ ձեռնարկեցինք և բողոք հայտնելու համար կանչեցինք Ավստրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին»,- ասել է նա ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ։

Բաղայիի խոսքով՝ փաստը, որ Վիեննան հրաժարվել է վիզա տրամադրել Վաշինգտոնի ճնշման ներքո, չի ազատում Ավստրիային իր գործողությունների համար պատասխանատվությունից։

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, հղում անելով աղբյուրին, հայտնել էր, որ Ավստրիայի իշխանությունները ԱՄՆ-ի նախաձեռնությամբ հրաժարվել են մուտքի թույլտվություն տրամադրել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամիին, ինչի հետևանքով նա չի կարողանա ելույթ ունենալ ԱԷՄԳ-ի Գլխավոր համաժողովում։

Հայերեն Русский

Ֆինլանդիան միացել է միջուկային զսպման Ֆրանսիայի նախաձեռնությանը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը և ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավարը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Չինաստանը հերքել է ԱՄՆ-ի ռազմակայանին հարվածելուց առաջ Իրանին արբանյակային լուսանկարներ տալու մասին լուրերը

Մակրոնը պետական ​​այցով կմեկնի Իսպանիա

Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի «Խալիդ արքա» ավիաբազան թիրախավորելու մասին

Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը

Իրանում Ավստրիայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը կանչվել է ԱԳՆ

ԱԺ-ն քննարկում է Վանաձոր և Արարատ խոշորացված համայնքներ ձևավորելու նախագիծը

ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանն անդրադարձել է Հաջիևի հայտարարություններին

Կանադայի վարչապետն ակնկալում է էապես խորացնել ԵՄ-ի հետ համագործակցությունը