Հովհաննես Գաբրիելյանի բացառիկ ռեկորդը. նա առանց դադարի լողալով հատել է Սևանա լիճն՝ ամբողջ երկայնքով

1 րոպեի ընթերցում

Հովհաննես Գաբրիելյանը սահմանել է պատմական ռեկորդ; Նա լողալով հատել է Սևանա լիճն իր ամբողջ երկայնքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հաղթահարված հեռավորությունը կազմում է 74 կիլոմետր: Անընդմեջ լողի ամբողջ գործընթացը տևել է մոտ 34 ժամ:

Ընկերները Գաբրելյանին դիմավորել են Ծովագյուղի Փիրուզե լողափում և նրան հանձնել խորհրդանշական մեդալ։

Հարազատները վստահեցնում են, որ լողորդի վիճակը լավ է։ Մարզիկն այժմ գտնվում է բժիշկների հսկողության ներքո՝ ուժերը վերականգնելու նպատակով:

Հայերեն English