Մարզեր

«Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում աջակցություն է տրամադրվել Վարդենիս համայնքի կանանց

2 րոպեի ընթերցում

«Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում աջակցություն է տրամադրվել Վարդենիս համայնքի կանանց

«Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն «Գենդերազգայուն բյուջետավորման նախաձեռնությունների» միջոցով աջակցություն է տրամադրել Վարդենիս համայնքին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Փոքր Մասրիկ, Արփունք և Գեղամասար բնակավայրերի հանդիսությունների սրահներին տրամադրվել է անհրաժեշտ սպասք՝ համայնքային միջոցառումների կազմակերպումն առավել արդյունավետ և պատշաճ դարձնելու նպատակով։

Վարդենիսի մշակույթի տանը գործող երգի խմբակին տրամադրվել են անհրաժեշտ երաժշտական սարքավորումներ, որոնք կնպաստեն խմբակի ստեղծագործական գործունեության շարունակական զարգացմանն ու նոր հնարավորությունների ստեղծմանը։ Համայնքի տարբեր բնակավայրերում տոնավաճառների կազմակերպման նպատակով տրամադրվել են տաղավարներ, որոնք նոր հնարավորություններ կստեղծեն բնակիչների, հատկապես կանանց ձեռնարկատիրական նախաձեռնությունների, տեղական արտադրանքի և ստեղծարար գաղափարների ներկայացման համար։

Համագործակցության շարունակականությունն ու արդյունավետությունն ապահովելու նպատակով Վարդենիսի համայնքապետարանի և «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում