ԱՄՆ նախագահ Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Միացյալ Նահանգները կարող է մնալ Իրանում և «վերցնել նավթը»՝ զուգահեռ անցկացնելով Վենեսուելայի նավթային հսկայական պաշարների նկատմամբ վերահսկողություն հաստատելու ԱՄՆ-ի գործողությունների հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, Իռլանդիա կատարած այցի ընթացքում, որտեղ նա հանդիպումներին մասնակցելուց զատ հետևել է նաև գոլֆի մրցաշարին, Թրամփը կրկին հայտարարել է, որ ակնկալում է Իրանի դեմ պատերազմն ավարտել մինչև այս տարվա վերջ։ Նրա խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո։

Իռլանդիայի բաց առաջնության գոլֆի մրցաշարի շրջանակում ելույթ ունենալիս Թրամփը նաև ասել է, որ Իրանի դեմ պատերազմի ավարտից հետո բենզինի գինը կտրուկ կընկնի։

ԱՄՆ նախագահը նշել է, որ չի ընդունի այնպիսի պայմանավորվածություն, որն իր գնահատմամբ «լավը չէ»։ Նա նաև հայտարարել է, որ Իրանը «անընդհատ զանգահարում է» խաղաղ բանակցությունների համար։ Նմանօրինակ պնդումները նախկինում մշտապես հերքվել են Թեհրանի կողմից։

Միաժամանակ ԱՄՆ նախագահը ներկայացրել է ևս մեկ տարբերակ՝ շարունակել ներգրավվածությունը Իրանում։ Նա զուգահեռ է անցկացրել օգոստոսին հայտարարված ԱՄՆ-Վենեսուելա գործարքի հետ։

«Ի վերջո, մենք դուրս կգանք (Իրանից), եթե չորոշենք մնալ և վերցնել նավթը, ինչպես Վենեսուելայում»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ Վենեսուելայից ԱՄՆ-ի ստացած եկամուտը մի քանի անգամ «փակել է պատերազմի ծախսերը»։

Հայերեն English Русский

Ճապոնիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպանի հետ

Արեգ Քոչինյանի խոսքով՝ հայ և ադրբեջանցի հասարակությունների երկխոսությունը միտված է խաղաղ ապագայի ձևավորմանը.

Հայ-ադրբեջանական երկխոսության շարունակությունն ինքնին ձեռքբերում է. Ֆարհադ Մամեդով

Ադրբեջան նախատեսվող այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների հարցերը. Ալեն Սիմոնյան

Հայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական և ադրբեջանական կողմերի համակարգողների ճեպազրույցը

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների հետ հանդիպումից հետո

Նոյեմբերի 27-ի միջոցառումների անոնս

Ծաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները

Բանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձել