Վուչիչը հայտարարել է սեպտեմբերի վերջին հրաժարական տալու մասին

1 րոպեի ընթերցում

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ մինչև սեպտեմբերի վերջ հրաժարական կտա՝ հոկտեմբերի 25-ին կայանալիք ընտրությունների քարոզարշավին մասնակցելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է N1 լրատվական ալիքը։

Վուչիչն ասել է, որ պաշտոնից կհրաժարվի Միացյալ Նահանգներից վերադառնալուց հետո։

«Ես հրաժարական կտամ Նյու Յորքից վերադառնալուն պես։ Դա տեղի կունենա սեպտեմբերի 25-ին կամ 26-ին», - ասել է նա։

Նախագահը նշել է, որ մամուլի ասուլիսը, որը հրավիրվել է պետական ​​աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացման մասին հայտարարելու նպատակով, ընտրական քարոզարշավի մաս չի կազմում։

«Այստեղ խոստումներ չկան, սա այն է, ինչ տեղի է ունենալու վաղը։ Ես դրա մասին ավելի վաղ ասել եմ», - հայտարարել է նա։

Վուչիչը խոստացել է դեկտեմբերի 1-ից բարձրացնել կենսաթոշակներն ու պետական ​​աշխատավարձերը, ինչպես նաև միանվագ վճարումներ կատարել կենսաթոշակառուներին և բոլոր չափահաս քաղաքացիներին։

Հայերեն English Русский