Ոստիկանները րոպեների ընթացքում հայտնաբերել են մարմնական վնասվածք պատճառած անձին

1 րոպեի ընթերցում

ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն սեպտեմբերի 9-ին ժամը 10։20-ի սահմաններում ահազանգ է ստացվել մարմնական վնասվածքով բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից, Քրեական ոստիկանության Երևանի քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը վնասվածքը ստացել է նույն օրը վիճաբանության ժամանակ։

Պարզվել է նաև, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 44-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք է պատճառել մայրաքաղաքի բնակիչ 50-ամյա մի տղամարդ։

Նա հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Տղամարդը ներկայացրել է նաև հանցագործության գործիք դանակը։

50-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Կատարվում է նախաքննություն։

Հայերեն

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի