Քաղաքականություն

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարի գլխավորած պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար, Սեյմի պատգամավոր Մարչին Բոսացկիի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային ժողովից, հանդիպմանը պատվիրակության կազմում մասնակցել է նաև Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Լեհաստան բազմաոլորտ համագործակցության ընթացքին, դրա հետագա զարգացմանն ու ընդլայնման հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցերի։

Քննարկվել են միջխորհրդարանական կապերի ակտիվացման ու խորացման հեռանկարները։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում