Հայաստան

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 9-ին գումարել է արտահերթ նիստ։ Նիստը վարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Վահե Ղալումյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովն ավելի վաղ չէր ընտրել Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին։ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը նիստի ընթացքում դիրքորոշում հայտնեց, որ նիստը պետք է գումարվի ԱԺ հաջորդ նստաշրջանում կայանալիք հանձնաժողովի նախագահի ընտրությունից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում։

Սակայն  նիստը վարող Վահե Ղալումյանը նշեց, որ, համաձայն ԱԺ կանոնակարգի, հանձնաժողովի նիստը պետք է կայանա՝ անկախ նրանից՝ հանձնաժողովի նախագահ ընտրվել է, թե ոչ։

Նիստում ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց Վահե Ղալումյանը։

Նշենք, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Իրինա Յոլյանը չէր ընտրվել Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում