Մետրոյի «Աջափնյակ» կայարանի ծրագրի կառավարման ընկերությունների նախնական ցանկն արդեն կա. Ավինյան

2 րոպեի ընթերցում

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի կառուցման ծրագրի ուղղությամբ առաջընթաց կա․ Երևանի քաղաքապետարանն ունի նախնական ցանկ և պատկերացում՝ ծրագրի կառավարման համար ընտրվելիք ընկերությունների և շինարարների մասով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Անդրադառնալով մետրոյի «Աջափնյակ» կայարանի ծրագրին և հարցին՝ արդյոք այդ ուղղությամբ առաջընթաց կա, այդ թվում՝ ռուսական կողմի հետ քննարկումների առումով, քաղաքապետը նշեց,որ կա առաջընթաց, կա քննարկում։ «Մենք ունենք նախնական ցանկ՝ նախագծի կառավարման համար ընտրվելիք ընկերությունների, որոնց հրավեր ենք ուղարկելու՝ որոշակի մրցութային տրամաբանությամբ  ընտրություն կատարելու համար։

Այսինքն՝ մեզ պետք է նմանատիպ նախագծի կառավարիչ, մեզ պետք է տեխնիկական վերահսկողություն՝ իր ինժեներներով, և վերջում նոր մեզ պետք է հենց բուն մետրոյի կառուցողը: Կարելի է ասել՝ մենք  կառավարչի մասով որոշակի ցանկ արդեն ունենք, կառուցողների մասով ևս  որոշակի պատկերացումներ ունենք»,-ասաց քաղաքապետը:

Խոսելով մետրոյի վագոնների արդիականացման ծրագրի մասին, Ավինյանը նշեց, որ ընթացիկ արդիականացման ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության կողմից։

«Ֆինանսների նախարարությունը պարբերաբար հատկացնում է միջոցներ՝ հավելյալ վագոններ արդիականացնելու, վերագործարկելու համար։ Այս տարի նույնպես ունենք այդ ծրագիրը։ Հաստատվել է մետրոյի ամբողջական արդիականացման ծրագիրը, որը նշանակում է՝ մետրոյի բոլոր վագոնները, բոլոր ռելսերը պետք է փոխարինվեն»,-նշեց նա:

Նա ընդգծեց, որ այդ աշխատանքները կտևեն մոտավորապես երկու-երեք տարի։ «Բայց դա չի նշանակում, որ ընթացիկ աշխատանքները դադարելու են»,-եզրափակեց քաղաքապետը:

Հայերեն

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար

ՀՀ վարչապետը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի առթիվ

Ջրվեժի աղբավայրում ստուգում է իրականացվում․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է տարածել

Աստրիդ Շոմաքերը բնության պահպանության գործում կարևորել է ամբողջ հասարակության ներգրավվածությունը

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հույս է հայտնել, որ COP17-ը գլոբալ երկխոսությունը կտեղափոխի գործնական հարթություն

ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասին

Համբարձում Մաթևոսյանը հույս է հայտնել Ադրբեջանի և մյուս հարևանների հետ համատեղ բնապահպանական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ