Հայաստանը քաղաքակրթական կամուրջ է Հնդկաստանի ու Եվրոպայի միջև. Երևանում կայացավ միջազգային համաժողով
10 րոպեի ընթերցում
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ «Europe’s Representations of India: Texts, Images and Encounters» (ESIND) միջազգային գիտական ցանցի 2-րդ գլխավոր համաժողովի հանդիսավոր բացման արարողությունը, որին մասնակցեցին Եվրոպայից և աշխարհի տարբեր երկրներից ժամանած ավելի քան 50 հետազոտողներ և գիտնականներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ESIND-ը Եվրոպական միության European Cooperation in Science and Technology ծրագրի շրջանակում գործող միջազգային գիտական ցանց է, որը միավորում է տարբեր երկրների գիտնականների և հետազոտողների՝ Եվրոպայի և Հնդկաստանի միջև պատմական, մշակութային և գիտական փոխառնչությունների բազմակողմանի ուսումնասիրման նպատակով։
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը նշեց, որ համաժողովի անցկացումն ինքնին վկայում է այն մասին, որ գիտական համագործակցությունը կարող է և պետք է դուրս գա ազգային ու տարածաշրջանային սահմաններից, հատկապես այնպիսի տարածաշրջանների ուսումնասիրության դեպքում, ինչպիսիք են Հարավային Կովկասը, Մերձավոր Արևելքը։
«Մենք համոզված ենք, որ համատեղ գիտական աշխատանքի համար անհրաժեշտ է ոչ միայն տարբեր երկրների, այլև տարբեր գիտակարգերի, մեթոդաբանությունների և գիտական ավանդույթների երկխոսություն։ Այս համատեքստում Արևելագիտության ինստիտուտը կարող է հանդես գալ որպես այդ երկխոսության բնական հարթակ, իսկ երբեմն նաև կապող կամուրջ։ Հայաստանը գտնվում է Եվրոպայի և Ասիայի, քրիստոնեական և իսլամական քաղաքակրթական աշխարհների շփման գոտում։ Միևնույն ժամանակ, հայ ժողովրդի պատմությունը դարեր շարունակ զարգացել է տարածաշրջանի տարբեր ժողովուրդների, պետությունների, կրոնական և մշակութային համակարգերի հետ սերտ փոխազդեցության պայմաններում, հետևաբար Արևելքի ուսումնասիրությունը մեզ համար երբեք չի եղել միայն հեռավոր տարածաշրջանների պատմության ուսումնասիրություն՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը»,- նշեց Իսկանդարյանը։
Նրա հավաստմամբ՝ Արևելագիտության ինստիտուտի գործունեության բազմազանությունն աշխատակիցներին հնարավորություն է տալիս տարածաշրջանային գործընթացներին մոտենալ ոչ միայն մեկ գիտակարգի կամ մեկ ժամանակաշրջանի տեսանկյունից, այլև համադրել պատմագիտական, աղբյուրագիտական, քաղաքական, սոցիալական, մշակութաբանական և աշխարհաքաղաքական մոտեցումները։
«Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ պատմական, քաղաքական, կրոնական, մշակութային և աշխարհաքաղաքական գործընթացները մշտապես հատվում են։ Սա Արևելագիտության ինստիտուտին հնարավորություն է տալիս եվրոպական հետազոտական ցանցերին առաջարկել Հարավային Կովկասի, Մերձավոր և Հեռավոր Արևելքի վերաբերյալ տեղայնացված գիտելիք և մասնագիտական փորձառություն։ Մենք համոզված ենք, որ Եվրոպական գիտական տարածքի և Հարավային Կովկասի միջև գիտական կապերի ամրապնդումը կարող է ստեղծել նոր գիտելիք, նոր հետազոտական օրակարգեր և նոր հնարավորություններ։ Արևելագիտության ինստիտուտը պատրաստ է այդ գործընթացում հանդես գալ ոչ միայն որպես մասնակից, այլև որպես գործընկեր, նախաձեռնող և գիտական հարթակ»,- ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրենը։
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության ղեկավար Անահիտ Կարապետյանը նշեց, որ համաժողովի կազմակերպման վայրի ընտրությունը պատահական չէ, քանզի այն ուղղակիորեն կապված է հայ և հնդիկ ժողովուրդների միջև առկա կապերի ու շփումների հետ, որոնք սկիզբ են առնում դեռևս նախապատմական ժամանակներից։
«Այդ կապերը չէին սահմանափակվում միայն առևտրով կամ Հնդկաստանում հայ վաճառականների հաստատմամբ։ Դրանք ներառում էին նաև մշակութային առնչություններ, ավանդույթներ և մտավոր կյանքի՝ մասնավորապես հայկական մտավոր մտքի զարգացում։ Ինչպես շատերդ գիտեք, հենց Հնդկաստանում է տպագրվել առաջին հայկական պարբերականը, և այնտեղ է մշակվել նաև հայկական առաջին սահմանադրությունը։ Այսպիսով՝ առկա են բազմաթիվ շփումներ ու կապեր, և ժամանակին Հնդկաստանում գործել է շատ աշխույժ ու ծաղկուն հայկական համայնք։ Ցավոք, ներկայում այդ համայնքն այնքան էլ մեծաթիվ չէ, սակայն հայերը դեռևս զգալի ներկայություն ունեն Հնդկաստանում՝ շնորհիվ այնտեղ պահպանված պատմամշակութային ժառանգության, և երախտապարտ ենք Հնդկաստանի կառավարությանը՝ այդ ժառանգության հանդեպ ցուցաբերվող հոգատարության համար»,- նշեց Կարապետյանը։
Նա հավելեց, որ հայկական կողմն այժմ աշխույժ հարաբերություններ ունի հնդիկ գործընկերների հետ, և դրանց շրջանակը բավականին լայն է՝ ընդգրկելով քաղաքական երկխոսությունից մինչև տնտեսական, առևտրային, մշակութային և կրթական կապեր՝ շեշտելով, որ Հայաստանը Հնդկաստանի հետ հարաբերությունները դիտարկում է երկարաժամկետ ռազմավարական տեսանկյունից։
Կարապետյանը հիշեցրեց, որ Հնդկաստանի հետ հայերին կապող մեկ այլ օղակ է հայտնի հայ նկարիչ Սարգիս Խաչատրյանը, ով էլ ավելի զարգացրեց այդ կապերը։ Նա մի քանի անգամ մեկնել է Հնդկաստան և փաստացի ապրել է այդ քարանձավներում։ Այնտեղ կան բազմաթիվ որմնանկարներ, որոնք չափազանց կարևոր նշանակություն ունեն հին հնդկական մշակույթի և արվեստի տեսանկյունից։
ՀՀ-ում Հնդկաստանի հյուպատոս Ադիթյա Կումար Պանդեյն իր հերթին նշեց, որ պատմականորեն Հայաստանը ծառայել է որպես կամուրջ տարբեր քաղաքակրթությունների, մշակույթների և մտավոր ավանդույթների միջև, ուստի այն չափազանց նպաստավոր հարթակ է երկխոսության, ինչպես նաև Եվրոպայում Հնդկաստանի ընկալման, ներկայացման և առնչության բազմազան դրսևորումների քննարկման համար։
«Հնդկաստանի և Եվրոպայի միջև հարաբերություններն ունեն շատ երկար և հետաքրքիր պատմություն։ Մեր հասարակությունների փոխառնչությունները խթանել են հետաքրքրությունը՝ հանգեցնելով գիտական փոխանակումների և Հնդկաստանի ու հնդկական քաղաքակրթության վերաբերյալ տարբեր մեկնաբանությունների։ Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունը ուրախ է, որ այս միջոցառման կազմակերպումը կնպաստի Հնդկաստանի հարուստ քաղաքակրթության, ժառանգության և ժամանակակից ձեռքբերումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը՝ միաժամանակ խրախուսելով Հնդկաստանի և Եվրոպայի միջև ակադեմիական և մշակութային արդյունավետ փոխանակումները»,- նշեց դիվանագետը։
«Europe’s Representations of India: Texts, Images and Encounters (ESIND)» միջազգային գիտական ցանցի 2-րդ գլխավոր համաժողովի բացման արարողությունը