ՄԱԿ-ում հայտնել են, որ անտառային հրդեհների ծուխը հանգեցնում է տարեկան 100 000 հավելյալ մահվան դեպքերի

2 րոպեի ընթերցում

Անտառային հրդեհների ծուխը 2010-2018 թվականներն ընկած ժամանակահատվածում հանգեցրել է տարեկան գրեթե 100 000 հավելյալ մահվան դեպքերի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ՄԱԿ-ի Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպության (ՕՀԿ) տեղեկագրում:

Կազմակերպության տվյալներով՝ սաստիկ անտառային հրդեհների թիվն աճում է, ինչը հանգեցնում է առողջության համար լուրջ հետևանքների ծխի թունավորության պատճառով։

«1990-ական թվականներից ի վեր աշխարհում հրդեհների հետևանքով արտակարգ ծխի տարածման դեպքերի թիվը եռապատկվել է, ինչն, ըստ առկա գնահատումների,  հանգեցրել է տարեկան մոտ 100 000 հավելյալ մահերի 2010-2018 թթ. ընկած ժամանակահատվածում», - նշում են տեղեկագրի հեղինակները՝ հավելելով, որ իրական թվերը կարող են ավելի բարձր լինել։

Կազմակերպության փորձագետների տվյալներով՝ ռիսկերի գնահատման ստանդարտ մոդելները հաշվի չեն առնում ծխի թունավորության աստիճանը և թերագնահատում են դրա հետ կապված մինչև 93% մահացությունը։ ՕՀԿ-ում նաև նախազգուշացնում են, որ հրդեհների և շոգի հետևանքով աղտոտման աճը կարող է վերացնել օդի որակի բարելավման միջազգային ջանքերը։

Կազմակերպության տվյալներով՝ 2025 թվականին առողջության համար վտանգավոր PM2.5 մանրադիսպերս մասնիկների պարունակությունը գերազանցել է միջին մեծությունները Կանադայի հյուսիսում, Ռուսաստանի տարածքի մի մասում և Արևմտյան ու Կենտրոնական Աֆրիկայում: ՕՀԿ-ի փորձագետները դա կապում են հրդեհների թվի աճով: Անցյալ տարի խիստ աղտոտման ևս մեկ գոտի է դարձել Իսպանիայի հյուսիս-արևմուտքը:

Հայերեն Русский

Իսլանդիայի ԱԳՆ-ն կանչել է ԱՄՆ դեսպանին Թրամփի գրառման պատճառով

Մամիկոն Ասլանյանն ու Մարիամ Պողոսյանն ընտրվել են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալներ

Արարատ Միրզոյանը Ռիգայում այցելել է «Bovo GAS» բիոգազի արտադրման գործարան

ԵԱՏՄ-Ինդոնեզիա ազատ առևտրի համաձայնագրով հայկական մի շարք ապրանքների մաքսատուրքերը կնվազեն կամ կզրոյացվեն

Նյու Յորքում մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը

Հայ դասական երաժշտությունն ունի շատ մեծ լսարան և ճանաչում. ասուլիսում ներկայացվեցին սիմֆոնիկ նվագախմբի գալիք ծրագրերը

Apicius Armenia-ն նոր մասնաշենքով ընդլայնում է միջազգային չափանիշներով հյուրընկալության կրթության հնարավորությունները

Wizz Air-ի առևտրային գծով գլխավոր տնօրեն Յան Մալինի ասուլիսը

Հայաստանը պատրաստ է ներդրումների համար գրավիչ ուղղությունից վերածվել ներդրումային հարթակի․ Գևորգ Պապոյան

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում բողոքարկել է հայկական արտադրանքի նկատմամբ Ռուսաստանի սահմանափակումները