ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ՕԿՀ առաջին մակարդակի ինքնագնահատում
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) առաջին մակարդակի ինքնագնահատման գործընթացը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սոցիալական հարթակներում այս մասին գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ կից հրապարակելով նաև տեսանյութ։