Եվրոպա

ՆԱՏՕ-ն չի պլանավորում միջուկային զենք տեղակայել նոր երկրներում. Լեհաստանի ՊՆ

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն չի պլանավորում միջուկային զենք տեղակայել նոր երկրներում. Լեհաստանի ՊՆ

ՆԱՏՕ-ն Nuclear Sharing ծրագրի շրջանակներում չի քննարկում միջուկային մարտագլխիկների տեղակայման հարցն այն երկրներից դուրս, որտեղ դրանք արդեն տեղակայված են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Զալևսկին RMF FM ռադիոկայանի եթերում։

«Այսօրվա դրությամբ (խմբ.՝ ՆԱՏՕ-ի) օրակարգում չկա միջուկային մարտագլխիկների տեղակայման թեման այն վայրերի սահմաններից դուրս, որտեղ դրանք արդեն տեղակայված են», - ասել է Զալևսկին։

Դրա հետ մեկտեղ նա պարզաբանել է, որ Վարշավան ցանկանում է մասնակցել ՆԱՏՕ-ի միջուկային զսպման հայեցակարգին. այդ հարցն օրակարգում է։

«Առաջին անգամ մեզ հաջողվել է հասնել նրան, որ ՆԱՏՕ-ի երկրները ցանկանում են Լեհաստանը ներառել միջուկային զենքի տեղափոխման ծրագրում։ Սա շատ լուրջ ծրագիր է», - նշել է Զալևսկին։

Օգոստոսի 27-ին Լեհաստանի պաշտպանության փոխնախարարը Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ իր երկիրը չի ցանկանում և չի պատրաստվում միջուկային զենք տեղակայել իր տարածքում։ Նա նշել էր, որ Վարշավան ցանկանում է մասնակցել ՆԱՏՕ-ի միջուկային զսպման ռազմավարությանը, բայց առանց իր տարածքում միջուկային զենք տեղակայելու։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում