Դպրոցականները հյուրընկալվել են Շրջակա միջավայրի նախարարությունում

3 րոպեի ընթերցում

Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոցի, Արագածոտնի մարզի Շենավանի միջնակարգ դպրոցի և Շիրակի մարզի Գյումրու թիվ 11 հիմնական դպրոցի աշակերտները հյուրընկալվել են Շրջակա միջավայրի նախարարությունում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը՝ նշելով, որ դպրոցների աշակերտները մասնակցում են «Վիզուալ Հայաստան» կազմակերպության կողմից իրականացվող «Աշխարհացույց» կրթական հարթակի բնապահպանական հետազոտական նախագծերին՝ Հայաստանի բնական ռեսուրսների պահպանությանն ու դրանց նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանն ուղղված տարբեր թեմաներով։

Գերատեսչությունից նշում են, որ կայացած հանդիպումների ընթացքում աշակերտները հնարավորություն են ունեցել իրենց ուսումնասիրությունների վերաբերյալ հարցեր ուղղելու ոլորտի մասնագետներին, ստանալու մասնագիտական խորհրդատվություն և քննարկելու հետազոտությունների հետագա զարգացման հնարավորությունները։

Երևանի թիվ 71 դպրոցի աշակերտները ներկայացրել են «Քարտեզագրելով Հայաստանի բնության ապագան․ Երևանի Կենտրոն վարչական շրջանում աղբի հետագիծը և մաքուր միջավայրի տեսլականը» նախագիծը։ Աշակերտներն ուսումնասիրում են աղբահանության ոլորտում առկա խնդիրները, դրանց պատճառներն ու հնարավոր լուծումները՝ կարևորելով թափոնների տեսակավորման և պատասխանատու սպառման մշակույթի զարգացումը։ 

Շենավանի միջնակարգ դպրոցի աշակերտներն իրենց հետազոտությունն իրականացնում են «Ապարանի ջրամբարի էկո-մշակութային մարտահրավերները» թեմայով։ Նախագծի շրջանակում ուսումնասիրում են Ապարանի ջրամբարի ջրի մակարդակի փոփոխությունները, էկոլոգիական վիճակը, ինչպես նաև ջրամբարի բնական և պատմամշակութային արժեքների պահպանությանն առնչվող հարցերը։ 

Գյումրու թիվ 11 հիմնական դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության և խնայողության հնարավորությունները։ «Քարտեզագրելով Հայաստանի բնության ապագան․ Արփի լճի ջրային ռեսուրսների սպառումը և խնայողության ուղիները»։ Նախագծի շրջանակում նրանք անդրադառնում են ջրային ռեսուրսների օգտագործման ներկա իրավիճակին, ջրի սպառման խնդիրներին, դրանց հնարավոր պատճառներին ու հետևանքներին և առաջարկում պահպանության ու խնայողության ուղիներ։ 

 

 

Հայերեն

Բիշքեկում դրոշները բացակայել են նաև Ալիևի մյուս հանդիպումների ժամանակ. CivilNetCheck

Դպրոցականները հյուրընկալվել են Շրջակա միջավայրի նախարարությունում

Վարչապետը Բիշքեկում ներկա է գտնվել Համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությանը

ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Բագրատաշենի անցակետ

Գևորգ Պապոյանն այցելել է «Արարատ» սննդի կոմբինատ՝ մթերումների ընթացքին տեղում հետևելու նպատակով

Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել Հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար

Հեռանում եմ խաղաղությամբ և հպարտությամբ. Մեսսին ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականում

Քննարկվել են հայկական արտադրանքի համար նոր շուկաների հասանելիության ընդլայնման հեռանկարները

Եվրահանձնաժողովը խստացնում է ChatGPT-ի, Reddit-ի և Roblox-ի կարգավորումները