Իրաքը չի համաձայնել երկրում թողնել միջազգային կոալիցիոն ուժերի մի մասը սեպտեմբերի 30-ից հետո
1 րոպեի ընթերցում
Իրաքի կառավարությունը չի ընդունել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ստորաբաժանումների մի մասը սեպտեմբերի 30-ից հետո երկրի տարածքում թողնելու առաջարկը. սա այն ժամկետն է, որը Բաղդադը սահմանել է երկրից օտարերկրյա զորքերի դուրսբերման համար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրաքի նախարարների կաբինետի մամուլի քարտուղար Հեյդար ալ Աբուդին։
«Վարչապետ Ալի ազ-Զեյդին մերժել է սեպտեմբերի 30-ից հետո միջազգային կոալիցիոն ուժերի մի մասը երկրում պահելու առաջարկը», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։
Մամուլի քարտուղարը չի մանրամասնել, թե որ պետության կամ երկրների խմբի կողմից է եղել այդ առաջարկը:
Հուլիսի սկզբին ազ-Զեյդին հայտարարել էր, որ միջազգային կոալիցիոն զորակազմն Իրաքի տարածքում իր պարտականությունների կատարումը կավարտի 2026 թ. սեպտեմբերի 30-ին։ Հենց այդ ժամանակ նա ընդգծել էր, որ իրաքյան ուժերն այժմ արդեն ունակ են ինքնուրույն պաշտպանելու երկիրը: