Քաղաքականություն

Վարչապետը և նախագահը հանդիպել են ԱԳՆ ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

2 րոպեի ընթերցում

Վարչապետը և նախագահը հանդիպել են ԱԳՆ ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում են ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի մասնակիցների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, հանդիպմանը մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը, Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, օրենսդիր, գործադիր մարմինների այլ ներկայացուցիչներ։

Վարչապետը հանդես է եկել ելույթով և ընդգծել արտաքին քաղաքական գերատեսչության անվան փոփոխության որոշումը, ըստ որի՝ այն կանվանակոչվի Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն։ Երկրի ղեկավարը նշել է, որ նման փորձ ունեն աշխարհի տարբեր երկրներ և դրա հիմնական նպատակն է՝ միջազգային հարաբերություններում առարկայացնել նաև տնտեսական բաղադրիչը և տնտեսական գործառույթը։ Իր խոսքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ Կառավարության կողմից իրականացվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությանը, արտաքին քաղաքականության հիմնարար ուղղություններին, տնտեսության դիվերսիֆիկացմանը միտված քայլերին, միջազգային հարաբերություններում երկրի առաջնահերթություններին և առաջիկա ծրագրերին։

Վարչապետի ելույթին հաջորդել են արտաքին քաղաքականության օրակարգային հարցերի շուրջ քննարկումներ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում