Ռուսական կողմը հայտնել է, որ Բիշքեկում նախատեսվում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

1 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի օգնականի հայտարարությունը։

«Մենք զրույց ենք ունենալու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մեր առաջնորդներն արդեն խոսել են Հայաստանում կայացած ընտրություններից հետո, այնպես որ բավականին պարզ է, թե ինչի մասին է լինելու զրույցը», - հայտարարել է Ուշակովը։

Նա հավելել է, որ ի թիվս այլ հարցերի՝ ղեկավարները քննարկելու են ԵՄ-ին անդամակցելու Երևանի ձգտումն ու ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը։

«Մենք շարունակում ենք պնդել, որ Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցությանը՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով Եվրասիական տնտեսական միության շրջանակում ունեցած համագործակցությունից. այս հարցը պետք է ինչ-որ կերպ կարգավորել։ Եվ այդ մասին նախագահն ու վարչապետը, անկասկած, կխոսեն»,-նշել է Ուշակովը։ 

ՇՀԿ գագաթնաժողովը տեղի կունենա Բիշքեկում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։

Հայերեն العربية English فارسی Русский

Վարշավայում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի ԱԳ նախարարները

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ

Մեր եվրոպական ձգտումները ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում. Միրզոյանի ելույթը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Հայաստանում քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքն անհրաժեշտ է համաշխարհային շուկային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը