Միջպետական և ՀՀ-ում գործող միջազգային բուհեր ընդունված ուսանողների թիվն աճել է 59,9 տոկոսով

2 րոպեի ընթերցում

Միջպետական և միջազգային բուհեր դիմող և ընդունվող սովորողների թիվը էապես ավելացել է՝ 59,9 տոկոսով: 2022-ին այս բուհեր ընդունվել է 1919 դիմորդ, 2026-ին՝ 3011:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 28-ին կայացած  ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ դա նշանակում է, որ հայաստանյան դպրոցներն ավարտող երեխաների ավելի մեծ հատված է ընտրում իր կրթությունը շարունակելը միջպետական կամ միջազգային բուհերում, որոնք գործում են ՀՀ-ում:  

«Միևնույն ժամանակ, ավելացել է նաև այն քաղաքացիների թիվը, որոնք մեկնում են արտերկրում կրթություն ստանալու: Այս մասով վիճակագրություն վարում ենք միայն արական սեռի քաղաքացիների մասով, որովհետև գործում է տարկետման համակարգ թոփ 50 բուհեր ընդունված քաղաքացիների համար: Այդ քաղաքացիների թիվն ավելի քան կրկնապատկվել է: Եթե 2022-ին 131 քաղաքացի էր, որ տարկետում էր ստացել և մեկնել արտերկիր՝ ուսումնառության, ապա 2026-ին արդեն խոսում ենք 252 անձանց մասին»,-ասաց նա:

Նախարարի խոսքով՝ 10932 քաղաքացի միասնական քննության արդյունքում ընդունվել է հանրային և մասնավոր բուհեր, որոնց ընդունելությունը միասնական քննությամբ է իրականացվում, և սա շրջանավարտների 49,23 տոկոսն է:

«Սրան գումարելով արտերկրում և միջպետական ու միջազգային բուհեր ընդունվածների թիվը՝ տեսնում ենք, որ մեր շրջանավարտների թվի  64,5  տոկոսն է, որ ընդունվում է բուհեր: Այսինքն՝ շուրջ 15 տոկոսն այլ եղանակով է իր ուսումնառությունը շարունակում բուհում: Սրան պետք է գումարել նաև հեռակա ընդունելությունը, նաև քոլեջից բուհ գնացող ուսանողներին, որոնց թվերը հստակեցվում են աշնան առաջին ամիսներին»,- ասաց նա:

Անդրեասյանը հավելեց, որ սա իրենց հնարավորություն է տալիս խոսել տարբեր մասնագիտություններով սովորելու դինամիկայի, հետաքրքրության և նաև այդ ուղղությամբ պահանջարկի մասին:

Հայերեն English Español Français Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը