Միջին նորոգման է ենթարկվել Սևան-Մարտունի մայրուղուց Ձորագյուղ մտնող ճանապարհը
1 րոպեի ընթերցում

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով միջին նորոգման է ենթարկվել Սևան-Մարտունի մայրուղուց Մարտունի համայնքի Ձորագյուղ բնակավայր մտնող ճանապարհը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 107 միլիոն 700 հազար դրամ։
Շինարարական աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։
Ծրագրի իրականացման արդյունքում Սևան-Մարտունի մայրուղուց Ձորագյուղ մտնող ճանապարհը միջին նորոգման է ենթարկվել 3 կմ երկարությամբ և 18300 քմ մակերեսով։
Շինաշխատանքների ավարտից հետո կիրականացվեն նաև ճանապարհի կահավորման և գծանշման աշխատանքներ։